Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքել է Վլադիմիր Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին լուրը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին տեղեկությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կիևը լքելու մասին տեղեկությունն էր տարածել «CNN» հեռուստաալիքը:
«Ոչ, ոչ ոք ոչ մի տեղ չի գնում: Նախագահն այժմ իմ կողքին է: Նա վճռականորեն ասել է ՝ ոչ մի տարհանում, մնում ենք Կիեւում», - Արեստովիչի խոսքերը մեջբերել է «Ստրանա» պարբերականը:
Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահի ընտանիքը նույնպես մնացել է մայրաքաղաքում:
Կարծիքներ