Սիրիայում նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 26-ին
Այսօր Սիրիայի խորհրդարանի արտահերթ նիստի արդյունքում կայացված որոշման համաձայն՝ երկրում նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 26-ին. թեկնածուների առաջադրման գործընթացը կմեկնարկի վաղը՝ ապրիլի 19-ին, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Որոշում է կայացվել, որ մայիսի 26-ին կանցկացվեն Սիրիայի բոլոր քաղաքացիների նախագահի ընտրությունները: Սիրիայի քաղաքացիների համար, որոնք գտնվում են Սիրիայի սահմաններից դուրս, ընտրությունները կկայանան դիվանագիտական առաքելության կառույցներում մայիսի 20-ին, տեղական ժամանակով՝ 07.00-19.00-ը: Թեկնածուների գրանցումը մեկնարկում է երկուշաբթի՝ ապրիլի 19-ին, եւ կտեւի տասն օր»,- նշված է խորհրդարանի նիստի ժամանակ հնչած հայտարարության մեջ:
Կարծիքներ