Աճառյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Աճառյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

 

«Մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան –Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց - Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում