Սան Մարինոյի խորհրդարանն ընդունել է աբորտը ապաքրեականացնելու օրինագիծը

Սան Մարինոյի խորհրդարանն ընդունել է աբորտը ապաքրեականացնելու օրինագիծը

Սան Մարինոյի միապալատ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել հղիության կամավոր դադարեցումը կարգավորող օրինագծին։ Հինգշաբթի ANSA-ն հաղորդել է , որ 32 պատգամավոր կողմ է քվեարկել, յոթը դեմ, տասը ձեռնպահ են մնացել:

Այսպիսով, նշում է ANSA-ն, Սան Մարինոյում աբորտն այլևս հանցագործություն չի համարվում։ Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող հինգերորդ օրը։

2021 թվականի սեպտեմբերին Սան Մարինոյում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ հանրապետության բնակիչները քվեարկեցին աբորտների արգելման մասին օրենքը չեղարկելու օգտին (կողմ քվեարկեց 77%-ը, դեմ՝ 22%-ը)։ Հարցը ձևակերպվել է հետևյալ կերպ. «Ցանկանու՞մ եք, որ կանանց թույլատրվի կամովին ընդհատել հղիությունը բեղմնավորման օրվանից մինչև 12-րդ շաբաթը և ավելի ուշ, եթե հղիությունը վտանգ է ներկայացնում կնոջ կյանքի համար կամ եթե պտուղը լուրջ շեղումներ ունի, որոնք սպառնում են կնոջ ֆիզիկական և հոգեբանական առողջությանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում