Ծովափնյա խրախճանքներ Հունաստանում․ Հայտնի գործարարի ծնունդը «օրհնել» է Գարեգին Բ-ի եղբայրը` Եզրասը

Ծովափնյա խրախճանքներ Հունաստանում․ Հայտնի գործարարի ծնունդը «օրհնել» է Գարեգին Բ-ի եղբայրը` Եզրասը

Երեկ Աթենքում Ռուսաստանում հայտնի գործարար Արթուր Վարժապետյանը «Աստիր Պալաս» թանկարժեք ծովափնյա հյուրանոցում նշել է իր ծննդյան 55 ամյակը։ Նախնական տեղեկություններով ռուս գործարարը մի քանի միլիոն դոլար է ծախսել իր ծննդյան տարեդարձի միջոցառումը կազմակերպելու համար։

 

Միջոցառմանը ներկա են եղել շուրջ 250 հրավիրյալներ,  թվում Գարեգին Բ-ի եղբայրը Մոսկվայից` Եզրասը, Սամվել Ալեքսանյանը ՀՀ֊ից, ՌԴ֊ում ՀՀ նախկին դեսպան Վարդան Տողանյանը, Հունաստանում նախկին դեսպան Ֆադիկը (Ֆադեյ Չարչօղլյանը)։  Միջոցառմանը բարձր տրամադրությունն ապահովել են տասնյակից ավելի երգիչներ-երգչուհիներ Հայաստանից և Ռուսաստանից։

Medianews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում