ՀՀ Սահմանադրության Հոդված 14-ը հստակ նշում է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն ...». պատգամավոր

ՀՀ Սահմանադրության Հոդված 14-ը հստակ նշում է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն ...». պատգամավոր

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ որոշման մասին, որում հաստատվում է մեր այն պնդումը, որ ԳՇ ղեկավարության «կառավարության հրաժարականի մասին» հայտարարությունները պարունակում են քաղաքական գործընթացներին միջամտելու միտում։

Մասնավորապես հայտարարության մեջ նախագահը նշում է. «Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ, և այդ առումով անթույլատրելի և անընդունելի է ցանկացած շահարկում»: Հայտարարության հաջորդ պարբերությունը եւս վկայում է, որ ԳՇ հայտարարությունը իր բնույթով քաղաքական է, նախագահը նշում է. «Հանրապետության նախագահի՝ պետության գլխի կարևորագույն առաքելությունն է հետևել Սահմանադրության պահպանմանը և նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես բանակցելու և երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու հարթակ: Հանրապետության նախագահը բազմիցս առաջարկել է և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին՝ տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու նպատակով»:

Իսկ ՀՀ Սահմանադրության Հոդված 14-ը հստակ նշում է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն ...»:

Սահմանադրական կարգի պահպանումը այլընտրանք չունի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում