Երևանում շտապօգնության մեքենան բախվել է այլ մեքենաների, կա 6 վիրավոր

Երևանում հունվարի 27-ին ժամը 13:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Mazda, Toyota և 1-03 շտապօգնության ավտոմեքենաները, կան տուժածներ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի բաժնից:
«Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածք է ստացել»,- նշել են ՆԳՆ-ից:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Կարծիքներ