Հրշեջները մարել են Շատջրեք գյուղում «Հայփոստի» մասնաճյուղի նախկին շենքում բռնկված հրդեհը
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 16։18-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շատջրեք գյուղի «Հայփոստ»-ի մասնաճյուղում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում է «Հայփոստի» նախկին շենքի տանիքը (70 քմ)։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։53-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել են տանիքը, փայտե առաստաղը (70 քմ) և մանրահատակը (40 քմ)։
Կարծիքներ