ԱՄԷ-ի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական երկրների գործերին

ԱՄԷ-ի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական երկրների գործերին

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական երկրների գործերին, հայտնում է Reuters-ը: 

Գործակալությունը նշում է, որ ԱՄԷ-ի ԱԳ նախարարն այս կերպ քննադատել է Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների առնչությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարության արտահայտությունները:

«Հարաբերությունները չեն կառավարում սպառնալիքների միջոցով, եւ մեր դարում գաղութատիրական մոլորությունները տեղ չունեն»,- հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում