Եվրամիության տարածքում հաջորդ տարի կսկսի գործել առաջին տիեզերակայանը

Եվրամիության տարածքում հաջորդ տարի կսկսի գործել առաջին տիեզերակայանը

Շվեդիայում գտնվող Esrange տիեզերական կենտրոնը կդառնա հրթիռային տեխբնոլոգիաների զարգացման և արբանյակների արձակումներ իրականացնելու առաջին հարթակը Եվրամիության տարածքում:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, կառույցը հիմնադրվել է 1960-ականներին Կիրունա քաղաքի մոտակայքում գտնվող Բևեռային շրջանից 200 կմ հեռավորությամբ: Այն աշխատանքը սկսելու է 2022 թվականի ամռանը:

Կենտրոնի ենթակառուցվածքները սկսել են թարմացվել 2015 թվականից, և ներկայում գործընթացը կավարտվի 12 մլն եվրոյի վարկային համաձայնագրի շնորհից, որը կնքվել է Հյուսիսային ներդրումային բանկի և Շվեդիայի պետական տիեզերական ընկերության (SSC) միջև:

Նոր ներդրումները Շվեդիան կդարձնեն մոտ տասնյակ երկրներից մեկը, որն ունի իր սեփական արբանյակային ենթակառուցվածքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում