Արտաշատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Արտաշատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Հարուցված քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները խուզարկել են 31-ամյա մի տղամարդու «Սուբառու» մակնիշի մեքենան։Մեքենայի պահախցիկում հայտնաբերվել է պլաստմասե տարայով դեղնականաչավուն չորացած բուսական զանգված:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նշանակվել է փորձաքննություն:Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում