Մենք դատապարտում ենք ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Լավ հանդիպում ունեցանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ԵՄ-ն աջակցում է Հայաստանին: Մենք դատապարտում ենք ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությունը: Մենք շտապ աջակցություն ենք ցուցաբերում և կաշխատենք մեր երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ»,- գրել է նա:
Կարծիքներ