Ֆրանսիան խնդիրներ չունի Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը, կարծես թե, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ․ Մակրոն

Ֆրանսիան խնդիրներ չունի Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը, կարծես թե, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ․ Մակրոն

Այժմ պահանջկոտության, հստակության, պարտավորությունների պահպանման և ռազմական աջակցության ժամանակն է. այս տարբերակն է ընտրել Ֆրանսիան: Այս մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորությանը։

«Այժմ պատժամիջոցների ժամանակը չէ, քանի որ մենք պետք է շարունակենք երկխոսել Ադրբեջանի հետ»,- ասել է նա:

Մակրոնը նաև նշել է, որ Ֆրանսիան խնդիրներ չունի Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը, կարծես թե, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ։

Մակրոնի խոսքով` Ֆրանսիան անում է հնարավոր ամեն բան` Հայաստանին աջակցելու համար, «այդ թվում` ԼՂ բնակչության համար»։

«Այժմ կարևորը ԼՂ-ից ընտանիքների հետ կապված իրավիճակն է և սահմանների հարցը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` հավելելով, որ անհրաժեշտ է աջակցել ՀՀ իշխանություններին` տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումից խուսափելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում