Հրդեհ ավտոտնակի տանիքում

Հրդեհ ավտոտնակի տանիքում

Հունիսի 21-ին, ժամը 21։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Արտակի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:21-ին, մարվել՝ 22:57-ին:

Այրվել են ավտոտնակի տանիքը (35 քմ) և հարակից ավտոտնակի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում