Թուրքական ուժերի գնդակոծության պատճառով Սիրիայի նահանգներից մեկում խափանվել է էլեկտրական ենթակայանը

Սիրիայի Հասակե նահանգի հյուսիսում գտնվող Թել Թամր շրջանում էլեկտրական ենթակայանը շարքից դուրս է եկել թուրքական ուժերի և նրանց ենթակա վարձկանների հրետանային կրակի պատճառով։
Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Հասակե նահանգի Էլեկտրաէներգիայի ընկերության տնօրեն Անվար Ալ-Օկլան SANA-ի թղթակցին ասել է, որ այսօր առավոտյան թուրք զավթիչները կրակել են Ում Ալ-Քեյֆ գյուղի ուղղությամբ՝ վնասելով 66 կՎ էլեկտրահաղորդման գիծը, որը սնուցում է էլեկտրական ենթակայանը։ Արդյունքում՝ ենթակայանը փլուզվել է։
Կարծիքներ