Գերմանիայի դպրոցներում նոր առարկա կմտցվի՝ «իսլամի դաս»
Գերմանիայի հարավային Բավարիա երկրամասի կառավարությունը որոշում է ընդունել աշնանը դաշնային հողի որոշ դպրոցներում ընտրովի առարկաներին ավելացնել ևս մեկը՝ «իսլամի դասը»:
Ծրագիրն ուղղված է իսլամ դավանող սովորողներին: Այժմ նրանք ըստ ցանկության կարող են ընտրել կամ կրոնի պատմություն առարկան և գիտելիքներ ստանան բոլոր հիմնական կրոնների մասին, կամ «իսլամի դասը»:
Իսլամի մասին սովորողներին պատմելու են գերմաներեն: Ընդ որում, դասերը պետք է համապատասխանեն Հիմնական օրենքի և Բավարիայի սահմանադրության արժեքներին:
Նախագիծը դեռևս կմեկնարկի շուրջ 350 դպրոցներում:
Կարծիքներ