Սաակաշվիլին խոստացել է հաղթել
«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից անմիջապես հետո կուսակցության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է ընդդիմությանը հասնել հաղթանակի:
Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ դրա համար կանի ամեն ինչ: Իսկ տեղի ունեցածն, ըստ նրա, խոսում է երկիրը ոչնչացնելու վրացական իշխանությունների ցանկության մասին:
Նշենք, որ Մելիայի ձերբակալության գործով անհամաձայնության պատճառով մարտի 18-ին հրաժարական էր տվել վարչապետ Գիորգի Գախարիան, ով անընդունելի էր համարում ընդդիմադիր առաջնորդին այդ փուլում ձերբակալելը:
Ավելի ուշ, Մարդու իրավունքների պաշտպան Լոմժարիան Մելիայի ձերբակալության ժամանակ հայտարարել էր նրա իրավունքների խախտման մասին՝ պնդելով, որ փակ սենյակում անցկացված հատուկ գործողության ժամանակ օգտագործվել է արցունքաբեր գազ:
Մելիային ձերբակալության ժամանակ կուսակցության գրասենյակի մոտ ոստիկանների ու նրա համախոհների գործողությունների հետևանքով 17 մարդու ցուցաբերվել էր բուժօգնություն: Նրանցից 2-ին տեղափոխել էին հիվանդանոց:
Կարծիքներ