Facebook Inc-ը նախատեսում է եւս մեկ ամսով երկարաձգել քաղաքական գովազդի արգելքը

Facebook Inc-ը նախատեսում է եւս մեկ ամսով երկարաձգել քաղաքական գովազդի արգելքը

Facebook Inc-ը նախատեսում է եւս մեկ ամսով երկարաձգել քաղաքական գովազդի արգելքը, ասվում է ընկերության կողմից գովազդատուներին ուղարկած էլ-նամակում, հաղորդում է Reuters-ը:

Facebook- ը, որը հայտարարել էր իր ապատեղեկատվական միջոցառումների շրջանակներում արգելքի մասին, նախկինում հայտարարել էր, որ արգելքը կտեւի առնվազն մեկ շաբաթ, բայց կարող է երկարաձգվել:

«Չնայած մի քանի աղբյուրներ կանխատեսում են նախագահական ընտրությունների հաղթողին, մենք դեռ կարծում ենք, որ կարեւոր է օգնել կանխել խառնաշփոթը կամ չարաշահումները մեր հարթակում»,- ասվում է Facebook-ի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում