Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտենշտեյնի թենիսիստներին. Դևիսի գավաթ
Հայաստանի թենիսի տղամարդկանց ավաքականը Չեռնոգորիայում ընթացող աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու ենթախմբային փուլի վերջին խաղում 3։0 հաշվով հաղթել է Լիխտենշտայնի հավաքականին և նախավերջին տեղն է գրավել իր քառյակում։
Մենախաղերում Սեդրակ Խաչատրյանը և Միքայել Ավետիսյանը հաղթել են համապատասխանաբար Անդրեյ Սպասոևիչին (6։3, 6։1) ու Ջան-Կառլո Բեսիմոյին (6։2, 6։0)։ Զուգախաղում Աշոտ Մկրտչյանը և Հենրիկ Նիկողոսյանը 6։2, 7։6 հաշվով առավելության են հասել Ջան-Կառլո Բեսիմոյի և Էրիկ Պեպարդի նկատմամբ։
Մինչև այդ Հայաստանի ընտրանին միևնույն՝ 0։3 հաշվով պարտվել էր Վրաստանի և Կիպրոսի հավաքականներին։
Կարծիքներ