Լեհաստանը սառեցրել է Ռուսաստանի դեսպանության հաշիվները

Լեհաստանը սառեցրել է Ռուսաստանի դեսպանության հաշիվները

Լեհաստանը, որը ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում է ընդունել, սառեցրել է Վարշավայում Ռուսաստանի դեսպանության հաշիվները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Россия-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը՝ հայտնելով, ո դա Վիեննայի կոնվենցիայի ուղղակի խախտում է:

«Փետրվարի վերջին մեզ բանկից ծանուցում եկավ այն մասին, որ Լեհաստանի ֆինանսների նախարարությունը հրահանգ է տվել: Այնուհետև դատախազությունից հայտնեցին, որ կես տարով սառեցվել են մեր հաշիվները»,- ասել է նա:

Մարտի 23-ին հայտնի դարձավ, որ Լեհաստանը որոշում է ընդունել արտաքսել ռուս դիվանագետներին: Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան հայտնել է, որ որոշման պատճառը դիվանագիտական անձնակազմի գործունեությունն է, որը չի համապատասխանում լեհական օրենքին ու առհասարակ դիվանագետների կարգավիճակին: Նա հստակեցրել է, որ Լեհաստանը չի խզում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում