ՄՅՈւ-ի ֆուտբոլիստը հրավիրվել է Անգլիայի հավաքական

ՄՅՈւ-ի ֆուտբոլիստը հրավիրվել է Անգլիայի հավաքական

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն հրավիրվել է Անգլիայի հավաքական։ Գրում է Armsport.am-ը։

18-ամյա կիսապաշտպանն առաջին անգամ է հրավիրվել Անգլիայի ազգային հավաքական։

Նա կարող է իր նորամուտը Անգլիայի հավաքականում նշել Բրազիլիայի և Բելգիայի դեմ ընկերական խաղերում։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում