Մալխաս Ամոյանը և Մանվել Խաչատրյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում են
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 55 կգ քաշայինների պայքարում` Մանվել Խաչատրյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մոլդովան ներկայացնող Արտյոմ Դելինուի հետ: Խաչատրյանը քառորդ եզրափակիչում գերազանցել էր թուրք Ադեմ Ուզունին:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց շվեդ Վիրջիլ Բիկային:
77 կգ քաշում Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հայաստանը ներկայացնող մարզիկը 1/8 եզրափակիչում հաղթել էր Իտալիայից Վիտո Աբբրեսցիային և քառորդ եզրափակիչում` չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ադլետ Տիուլիուբաևին: Կիսաեզրափակիչում Ամոյանի մրցակիցը Մոլդովայից Ալեքսանդրին Գուտուն է:
87 կգ քաշում Գևորգ Թադևոսյանը հաղթեց մեկնարկում, սակայն պարտվեց 1/8 եզրափակիչում:
Եվ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում հաղթեց Շվեյցարիան, 1/8 եզրափակիչում` Սերբիան ներկայացնող մարզիկներին: Նա քառորդ եզրափակիչում է:
Կարծիքներ