Նորվեգիան հաղորդել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար սահմանների հնարավոր փակման մասին
Նորվեգիայի իշխանություններն ուժեղացնում են հսկողությունն ու բարձրացնում պատրաստականությունը Ռուսաստանի հետ սահմանին եւ անհրաժեշտության դեպքում կարող են այն փակել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար այնպես, ինչպես դա արել Է Ֆինլանդիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Նորվեգիայի արդարադատության եւ արտակարգ իրավիճակների նախարար Էմիլիե Էնգեր Մելը:
«Անհրաժեշտության դեպքում մենք արագ կերպով կփակենք սահմանը եւ փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամենակարճ ժամկետներում: Ֆինլանդիայի համեմատությամբ ավելի քիչ մարդիկ են ժամանում Նորվեգիա, եւ այստեղ իրադրությունն այլ Է: Ստուրսկուգը մեր միակ սահմանային կետն Է Ռուսաստանի հետ սահմանին»,-մեջբերվում Է նախարարի խոսքը թագավորության արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:
Մելը նաեւ հայտարարել Է, որ իշխանությունները սերտ երկխոսություն են վարում ոստիկանության եւ մաքսատան հետ այն բանի շուրջ, թե ինչ Է տեղի ունենում սահմանին, եւ հանգամանորեն ստուգում են բոլորին, ովքեր ժամանում են: Ինչպես ասվում Է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ, ներկայում կառավարությունը բարձրացնում Է պատրաստականությունը եւ հսկողությունը նորվեգա-ռուսական սահմանին՝ այս սահմանն անօրինականորեն հատելու աճող ռիսկի կապակցությամբ:
Ռուսաստանի հետ Նորվեգիայի սահմանն ունի 198 կիլոմետր երկարություն եւ անցնում Է հիմնականում Պասվիկ գետով: Նորվեգիայի կառավարությունը հայտարարում Է, որ պատրաստ Է այն նույն միջոցներին, որն արդեն սահմանել Է Ֆինլանդիան, բայց դեռ հետեւելու Է իրադրությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ