Ադրբեջանն սկսել է գազի մատակարարումները Սլովենիա

Ադրբեջանն սկսել է գազի մատակարարումները Սլովենիա

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) օգոստոսի 1-ից սկսել է գազի մատակարարումները Սլովենիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը

«2024 թվականի օգոստոսի 1-ից SOCAR-ն սկսել է գազի մատակարարումները Սլովենիա: Մատակարարումներն իրականացվում են փոխըմբռնման հուշագրին համապատասխան, որն այս տարվա հուլիսի 17-ին SOCAR-ի և Սլովենիայի բնական գազի շուկայի խոշորագույն ընկերության՝ Geoplin-ի միջև ստորագրվել է գազամատակարարման բնագավառում համագործակցության ընդլայնման նպատակով», - հայտնել է SOCAR-ի մամուլի ծառայությունը։

Արտահանվող գազի ծավալը հաղորդագրության մեջ նշված չէ։

Հստակեցվում է, որ Թուրքիայից, Վրաստանից, Իտալիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Սերբիայից հետո Սլովենիան դարձել է 9-րդ երկիրը, որին ադրբեջանական գազ է մատակարարվում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում