Արայիկ Հարությունյանի ավագ դուստրն ամուսնացել է

Արայիկ Հարությունյանի ավագ դուստրն ամուսնացել է

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ավագ դուստրն ամուսնացել է: Զույգի հարսանեկան միջոցառումը նեղ միջավայրում է անցել Արցախում: Ներկա են եղել միայն մտերիմ հարազատները, ընկերները, իսկ իշխանական վերնախավից էլ միայն Հարությունյանի ամենամտերիմները:

Միջոցառումն անցել է առանց շքեղությունների: Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փորձել են մեծ աղմուկ չբարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փեսացուն Արայիկ Հարությունյանի դստեր համակուրսեցին է եղել՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում