Մակրոնն Իրանի նախագահին հայտնել է միջուկային գործարքի շուրջ բանակցություններն արագացնելու անհրաժեշտության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում նա հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններն արագացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում։
«2015 թվականի միջուկային համաձայնագրի առնչությամբ Հանրապետության Նախագահը պնդել է արագ և շոշափելի առաջընթացի հասնելու համար բանակցությունների արագացման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ Իրանը պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերի և վերադառնա իր պարտավորությունների լիակատար համապատասխանությանը»,- ասվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեի մեջ։
Կարծիքներ