Merсedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, կամրջի երկաթե ճաղավանդակներին և ընկել ներքև

Merсedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, կամրջի երկաթե ճաղավանդակներին և ընկել ներքև

Հունվարի 30-ին, ժամը 01:03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Merсedes» (վարորդ՝ Լ․ Գ․, ծնված 1999 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, կամրջի երկաթե ճաղավանդակներին և ընկել ներքև (մոտ 20 մ)։

Փրկարարները վարորդին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում