Չինաստանը հայտարարել է Իրանի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Չինաստանը մտադիր է շարունակել զարգացնել ռազմավարական համագործակցությունը Իրանի հետ։ Այս մասին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպությանը մասնակցող երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիի հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Անկախ նրանից, թե ինչպես փոխվի իրավիճակը, Չինաստանը կշարունակի ամրապնդել Չինաստանի և Իրանի ռազմավարական համագործակցությունը, պաշտպանել երկու կողմերի ընդհանուր շահերը և կշարունակի աշխատել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության համար», - ասել է Վան Ին։
Կարծիքներ