ԱՀԿ-ն ուղիղ մեկ տարի առաջ «Քովիդ-19»-ի համավարակ է հայտարարել. աշխարհում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 118 մլն-ը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Քովիդ-19» կորոնավիրուսի համավարակ է հայատարարել ուղիղ մեկ տարի առաջ: Այս ընթացքում ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 118 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 2.6 մլն-ը:
Ինչպես հայտնում է BBC News-ը, կորոնավիրուսի դեմ պայքարում արդեն ավելի քան 150 մլն չափաբաժին պատվաստանյութ է օգտագործվել: Աշխարհի տարբեր երկրներում հավանության են արժանացել մի շարք դեղամիջոցներ, այդ թվում ամերիկյան Moderna, բրիտանա-շվեդական AstraZeneca, չինական Sinovac Biotech, ամերիկա-գերմանական Pfizer/Biotech ընկերությունների և ռուսական «ՍպուտնիկV» պատվաստանյութերը:
Կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով ողջ աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ վարակվել է ավելի քան 29 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 540 հազարը:
Վարակման ցուցանիշով հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, իսկ մահացության ցուցանիշով առաջատարներն են Բրազիլիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Մեծ Բիտանիան, Իտալիան:
Կարծիքներ