Չինաստանի հյուսիսում ջրհեղեղից տուժած տարածքներում փրկարարական աշխատանքներ են իրականացվում
Փրկարարական աշխատանքները շարունակվում են Չինաստանի հյուսիսային Հեբեյ նահանգի Չժուչժոու քաղաքում, որտեղ վարարած ջրամբարներից և ջրհեղեղի կուտակման վայրերից ջուրը հեղեղել է քաղաքային շրջանները և շրջակա հարթավայրային 146 գյուղերը՝ վարարած ջրամբարներից ջրի արտանետման հետևանքով: Մարդկանց անվտանգ տարածք են տարհանում ուղղաթիռներով, հայտնում է CGTN լրատվական ալիքը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Չժուոժոուում տուժել է ավելի քան 134 հազար մարդ: Հաղորդվում է նաև «նյութական զգալի վնասների և զոհերի» մասին, սակայն զոհերի թիվը չի նշվում։
Կարծիքներ