Փոմպեոն վստահություն է հայտնել, որ Թրամփը կպահպանի իշխանությունն ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն վստահություն է հայտնել, որ իշխանությունը երկրում մնալու է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին: «Կլինի սահուն անցում (երկրի իշխանության) դեպի Թրամփի երկրորդ վարչակազմ»,-ասել է Փոմպեոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետդեպարտամենտը կհամագործակցի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենի անցումային խմբի հետ, որին շատերը հաղթանակ են նախորոշում ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում:
«Մենք պատրաստ ենք: Ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ Է տեղի ունենում: Մենք պատրաստվում ենք հաշվել բոլոր ձայները: Երբ գործընթացն ավարտվի, հետ կվերցվեն քվեատուները, առկա Է մի գործընթաց, որը հստակորեն շարադրված է Սահմանադրության մեջ»,-հավելել է նա: ԱՄՆ-ում ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին:
Ձայների մեծ մասն արդեն հաշվել են, սակայն նահանգներում քվեաթերթիկների մշակման պաշտոնական արդյունքները հայտնի կլինեն նոյեմբերին ավելի ուշ: Սակայն առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները կանխատեսել են նախագահի ընտրություններում Բայդենի հաղթանակը: Քաղաքական գործիչն ինքը նույնպես իրեն է համարում ընտրություններում հաղթողը. նրան հաջողության համար շնորհավորել են համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ: ԱՄՆ-ի հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեմոկրատներին մեղադրել Է խարդախությունների մեջ և այն բանի մեջ, որ նրանք «գողացել են» իր հաղթանակը, չի ընդունում պարտությունը: Նա մտադիր է մի քանի նահանգներում քվեարկության արդյունքները վիճարկել դատական կարգով։
Կարծիքներ