Ի՞նչ առանձնահատկություններ ունի կորոնավիրուսի լյամբդա շտամը

Ի՞նչ առանձնահատկություններ ունի կորոնավիրուսի լյամբդա շտամը

Կորոնավիրուսի այսպես կոչված լյամբդա շտամը պարունակում է մի քանի մուտացիաներ սպայկ սպիտակուցում, որոնք ազդում են վարակելիության աստիճանի վրա։ Այս մասին տեղեկացրել է բժշկագիտության դոկտոր, իմունաբան Վլադիսլավ Ժեմչուգովը (Ռուսաստան)։

Վիրուսի լյամբդա տարբերակը սկզբում հայտնաբերվել է Պերուում, Չիլիում, Էկվադորում եւ Արգենտինայում 2020թ. վերջին։ Գիտնականներն առայժմ չունեն ապացույցներ, որ նոր շտամը առաջ է բերում COVID-19-ի ծանր ընթացք կամ որ պատվաստանյութերը բավական արդյունավետ չեն դրա դեմ։

Ըստ Ժեմչուգովի՝ այս շտամը վիրուսի մուտացիայի բնական պրոցեսի արտացոլումն է։

«Այն փոխվում է, հարմարվում փոփոխվող արտաքին պայմաններին։ Նոր շտամը նոր կոնստրուկցիայի նման է։ Այն ավելի է հարմարվել, ավելի կայուն է, ավելի վարակիչ, ավելի շատ կարող է տարածվել աշխարհում.,- ասել է մասնագետը «Ռադիո 1»-ի եթերում։

Նոր շտամը, մասնագետի խոսքով, ավելի արագ կվարակի նրանց, ովքեր դեռ չեն հիվանդացել եւ չեն պատվաստվել։

«Նոր կոնստրուկցիան այդ կորոնավիրուսին տալիս է բազմանալու գերազանցություն։ Այն սկսում է տարածվել եւ դուրս մղել նախորդներին։ Կարծում եմ, որ «լյամբդա» կորոնավիրուսը աստիճանաբար դուրս կմղի «դելտային»,- ասել է վիրուսաբանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում