Երևանի մի շարք հասցեներում և Կոտայքի մարզում գազանջատումներ կլինեն

Երևանի մի շարք հասցեներում և Կոտայքի մարզում գազանջատումներ կլինեն

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին և 4-ին պլանային աշխատանքների շրջանակում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը չի դադարեցվել։ Աշխատանքները կիրականացվեն նոյեմբերի 8-ին, ինչի պատճառով ժամը 8։00-ից մինչև ժամը 22։00-ն կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի (ամբողջությամբ), Նորք Մարաշ վարչական շրջանի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների, Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք, Ողջաբերդ, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ, Գեղարդ, Զառ, Ակունք, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում