Ինչպե՞ս ես դա պատկերացնում, դու ռինգի կարմիր անկյունում ես՝ Պուտինը կապույտում․ Կադիրովը՝ Մասկին

Ինչպե՞ս ես դա պատկերացնում, դու ռինգի կարմիր անկյունում ես՝ Պուտինը կապույտում․ Կադիրովը՝ Մասկին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է ամերիկացի գործարար Իլոն Մասկի՝ ռուսական կայքերը Starlink ցանցում չարգելափակելու որոշումը՝ ընդգծելով, որ անկեղծորեն գնահատում է «անսասան կամք ու իրավիճակի սեփական տեսլականն ունեցող մարդկանց»։ 

 

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Կադիրովը շեշտել է, որ հարկավոր է «ընդունել ցանկացած մարդու բնավորությունն ու սթափ, միանշանակ դիրքորոշումը»։

 

«Ես անկեղծորեն գնահատում են անսասան կամքով և իրավիճակի սեփական տեսլականն ունեցող մարդկանց։ Շնորհակալ եմ նրան դրա համար։ Հարգում են բնավորության ու երկակի ստանդարտների բացակայության համար», - գրել է նա։ 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ մարտահրավեր է նետում ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչին անձագանքել էր Ռամզան Կադիրովը՝ խորհուրդ տալով Մասկին չմրցել Պուտինի հետ, քանի որ քաշային կարգերը շատ տարբեր են։

 

«Ինչպե՞ս ես դա պատկերացնում, դու ռինգի կարմիր անկյունում ես՝ գործարար և բլոգեր: Պուտինը կապույտում՝ համաշխարհային քաղաքական գործիչ, ստրատեգ, Արևմուտքի և ԱՄՆ-ի սարսափ»,- գրել է Կադիրովը Telegram-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում