ԿԺԴՀ-ի արձակած արկը պայթել Է օդում մեկնարկից շատ չանցած. WTN
ԿԺԴՀ-ն, դատելով ըստ ամենայնի, կատարել Է բալիստիկ հրթիռի արձակում, սայան այն պայթել Է օդում վերթիռից շատ չանցած: Մարտի 16-ին այդ մասին հաղորդել Է WTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներ:
Այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն (ՇՊԿ) տեղեկացրել Է, որ ԿԺԴՀ-ն առավոտյան չճանաչված արկի արձակում Է կատարել Փենյանի մերձակայքի Սունան օդանավակայանի շրջանից, որն ավարտվել Է անհաջողությամբ մեկնարկից անմիջապես հետո: Սեուլում հավելել են, որ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները վերլուծում են կատարվածը:
Մեկ օր առաջ Շտաբների պետերի կոմիտեն հայտարարել Է, որ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի զինվորականներն ուժեղացրել են իրենց զինվորական ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը Կորեական թերակղզում եւ գտնվում են մշտական շփման մեջ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հնարավոր արձակմանը Փենյանի նախապատրաստման մասին տեղեկատվության հայտնվելուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ