Կալանավորվել է 4 անձ, որոնցից 2-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են

Կալանավորվել է 4 անձ, որոնցից 2-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են

Քննչական կոմիտեն նախօրեին ձերբակալված 7 անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Չորսը կալանավորվել են, որից երկուսը քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էն Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք՝ նախօրեին ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ: 

Հակակոռուպցիոն կոմիտեից նշել էին, որ գործողություններն իրականացվում են կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում