Սանոսյանը ծանոթացել է Կազբեկի թունելի շինարարությանը, այցելել Վերին Լարսի անցակետ

Սանոսյանը ծանոթացել է Կազբեկի թունելի շինարարությանը, այցելել Վերին Լարսի անցակետ

Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը և Կազբեկի քաղաքապետը։
Հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել է թունելի շինարարական աշխատանքներին եւ կիրառվող տեխնոլոգիաներին։

Վրացական կողմը ներկայացրել է թունելի տեխնիկական հնարավորությունները և խոսել շինարարության ժամկետների մասին։

Այնուհետև պատվիրակությունը տեղում ծանոթացել է նորագույն տեխնոլոգիայի միջոցով (TBM) թունելի փորման աշխատանքերին։ Տվյալ ճանապարհահատվածում թունելներից բացի կառուցվում են նաեւ կամուրջներ։

Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում