Ուկրաինայից ավելի քան 1,2 մլն տոննա գյուղմթերք են արտահանել պարենային գործարքի շրջանակներում

Ուկրաինայից ավելի քան 1,2 մլն տոննա գյուղմթերք են արտահանել պարենային գործարքի շրջանակներում

Համատեղ համակարգող կենտրոնը (ՀՀԿ) ավելի քան 121 տոննա պարենամթերքով բեռնված վեց նավերի թույլատրել Է օգոստոսի 30-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս գալ Ստամբուլի պարենային գործարքի շրջանակներում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է ՄԱԿ-ը: «ՀՀԿ-ն հավանություն Է տվել վեց նավերի դուրս գալուն, որոնք ընդհանուր առմամբ 121 հազար 451 տոննա հացահատիկ եւ այլ սննդամթերք են տեղափոխում սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում»,- ասվում Է հաղորդագրության մեջ: ՄԱԿ-ում ճշտել են, որ Seajoy (64 215 տոննա եգիպտացորեն) եւ Michalis (33 հազար տոննա եգիպտացորեն) նավերն ուղեւորվում են Իսպանիա, իսկ Simas-ը (15 հազար տոննա ցորեն) եւ Lady Zehma-ն (3 հազար տոննա եգիպտացորեն)՝ Իտալիա: Եվս երկու նավեր՝ Saffet Aga-ն եւ Afanasiy Matyushenko-ն, Թուրքիա կհասցնեն 3,2 հազար տոննա եգիպտացորեն եւ 3 հազար տոննա ցորեն:

Բացի դրանից, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից գնված 37,5 հազար տոննա ցորենով բեռնված Karteria նավը Յուժնի նավահանգստից դուրս Է եկել օգոստոսի 30-ին: Այն մտադիր Է ուղեւորվել Թուրքիա: Հուլիսի 22-ին Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ տեղի Է ունեցել երկու փաստաթղթերի ստորագրում ուկրաինական երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկ, Օդեսա եւ Յուժնի) հացահատիկի դուրսբերման համար միջանցքի ստեղծման շուրջ, հաղորդել Է «ԻՆտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում