ԱՄՆ-ի ճանապարհներին ձնաբքի պատճառով ինը մարդ է զոհվել

Առնվազն ինը մարդ է մահացել ձնաբքի հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով, հաղորդում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ Տեխաս նահանգում տարերքի յոթ զոհ է գրանցվել, եւս երկու մարդ մահացել է Օկլահոմայում եւ Կանզասում։
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շաբաթվա սկզբից մի քանի հազար չվերթ է չեղարկվել։ Արկանզասի, Թենեսիի, Տեխասի և Օկլահոմայի մի շարք շրջանների դպրոցները չեղարկել են դասերը։
Կարծիքներ