Քանյե Ուեսթի համերգի «օդով լի» տոպրակն աճուրդում վաճառվել է 7600 դոլարով
Հայտնի eBay աճուրդային կայքում օգտատերերից մեկը 7600 դոլարով վաճառել է պոլիէթիլենային տոպրակը, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ դրանում եղել է ռեփեր Քանյե Ուեսթի վերջին համերգի ժամանակ լցված օդ:
Խոսքը Ուեսթի կազմակերպած DONDA միջոցառման մասին է, որի շրջանակում նա ներկայացրել է իր նոր ալբոմը՝ անվանակոչված հանգուցյալ մոր՝ Դոնդայի պատվին: Միջոցառումը տեղի է ունեցել Ատլանտա քաղաքի Mercedes-Benz մարզադաշտում:
Հատկանշական է, որ նմուշի մեկնարկային գինը եղել է 3330 դոլար:
Կարծիքներ