Եղեք զգոն.Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը. Աշոտ Սարգսյան
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եղեք զգոն Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը համատեղ իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:
Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը»,- գրել է նա:
Կարծիքներ