Արաբ մտավորականները կոչ են անում արձագանքել տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին

Արաբ մտավորականները կոչ են անում արձագանքել տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին

Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի, Եմենի, Պաղեստինի և Իրաքի 21 լրագրող, քաղաքական գործիչ և մտավորական  Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել, փոխանցում է Ermenihaber-ը։

Արաբ մտավորականները ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի գործողությունների վրա, ինչպես նաև «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ) կոչ են արել արտահերթ նիստ գումարել այդ հարցով:

Նրանք մտահոգություն են հայտնել, որ մի շարք արաբական երկրներ, թուրքական պետության ճնշումներին անհաղորդ, անտարբեր ու լուռ են մնում:

Նշվում է, որ մտավորականներին հատկապես մտահոգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը խախտելուն միտված Թուրքիայի փորձերը:

«Մինչև այժմ այս կապակցությամբ ոչ մի արաբական պետություն ոչ մի հայտարարություն չի արել: Թող անդրադառնան այս հարցին ու արձագանքեն թուրքական պետության նկրտումներին: Արաբական պետությունների լիգայի պայմանագրում նշվում է, որ եթե մի երկիր ենթարկվում է օկուպացիայի և ագրեսիայի, ապա դրանք պետք է դադարեցվեն: Մենք մինչև այժմ դրան ենք սպասում»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում