Արոնյանը հաղթեց Մամեդյարովին, սակայն զբաղեցրեց 7-րդ տեղը. Champions Showdown
Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց արագ շախմատի Champions Showdown մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում էր նաև դեռևս Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը:
Ավարտական 3 մրցախաղերում Արոնյանը 1,5 միավոր վաստակեց: Նա նախ հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, ապա ոչ-ոքի խաղաց Սեմ Շենկլենդի հետ և վերջին պարտիայում պարտվեց Լեյնիեր Դոմինգեսին:
Հենց Դոմինգեսն էլ 6 միավորով դարձավ մրցաշարի հաղթող և ստացավ 37 500 դոլար պարգևավճարը: 5,5-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Սեմ Շենկլենդը, որոնք պարգևատրվեցին 20 հազարական դոլարով: Արոնյանը մրցաշարում վաստակած 4 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղն ու արժանացավ 7500 դոլար պարգևավճարի:
Կարծիքներ