Մարտունիում «Տելեգրամ»-ի միջոցով թմրանյութ են գնել. հանգամանքները պարզվում են

Մարտունիում «Տելեգրամ»-ի միջոցով թմրանյութ են գնել. հանգամանքները պարզվում են

Փետրվարի 23-ին Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն` ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ: Ժամը 19.30-ին Կամոյի փողոցից նրանք բերման են ենթարկել երեք տղամարդու` «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:


Ուղևորներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով: Նա հայտնել է, որ կաթուցիչում շոկո տեսակի թմրանյութ է, որը «տելեգրամի» միջոցով գնել է փետրվարի 16-ին: Մեկ գրամի դիմաց փոխանցել էր 15 հազար դրամ, այնուհետև մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում՝ վաճառողի նշած վայրում, վերցրել էր թմրամիջոցը:


Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում