Անտոնի Մարսիալը 2 գրանդ ակումբի թիրախում է
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել «Յուվենտուսում», գրում է armsport.am-ը։
«Յուվենտուսին» նոր հարձակվող է անհրաժեշտ, քանի որ Մասիմիլիանո Ալեգրիի թիմն այս մրցաշրջանում Ա Սերիայի 17 խաղում ընդամենը 23 գոլ է խփել: Թուրինյան ակումբի թիրախում են Դուշան Վլահովիչը, Մաուրո Իկարդին և այժմ էլ Անտոնի Մարսիալը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը նույնպես ցանկություն ունի լքել Անգլիան, քանի որ բավականին խաղաժամանակ չի ստանում: Նրա գործակալ Ֆիլիպ Լամբոլին այս շաբաթվա սկզբին հաստատել է, որ հարձակվողը ցանկանում է հեռանալ խաղաժամանակի բացակայության պատճառով:
26-ամյա հարձակվողի նկատմամբ հավակնություններ ունի նաև «Բարսելոնան»: Նշվում է, որ իսպանական ակումբը կապ է հաստատել «կարմիր սատանաների» հետ և պատրաստ է ձմռանը ֆուտբոլիստին ձեռք բերել:
Կարծիքներ