Վաշինգտոնի համար կարևոր է Մոսկվայի հետ կլիմայի շուրջ երկխոսությունը պահպանելը
ԱՄՆ իշխանությունները պետք է երկխոսություն պահպանեն կլիմայական խնդիրների շուրջ Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ՝ չնայած տարաձայնությունների առկայությանը։ Այս մասին հինգշաբթի օրը Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Կառլոս դել Տորոն։
«Կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ մենք, չնայած մեր տարաձայնություններին, շարունակենք երկխոսություն բոլոր շատ լուրջ մարտահրավերների շուրջ, որոնց բախվում են բոլոր երկրները»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի Դաշնության հետ ԱՄՆ-ի փոխգործակցության հնարավորության մասին հարցին։
Խոսելով կլիմայի փոփոխության մասին՝ նախարարն ասել է․ «Սա ազդում է բոլորիս վրա»։
Կարծիքներ