Շնչառական հիվանդությունների թիվը շատ երկրներում աճում է. ԱՀԿ ղեկավարը կոչ է անում դիմակներ կրել
«COVID-19-ով, գրիպով և այլ հարուցիչներով պայմանավորված՝ շնչառական հիվանդությունների թիվը մի քանի շաբաթվա ընթացքում շատ երկրներում աճում է, և ակնկալվում է, որ այն կշարունակվի վերջին արձակուրդից հետո»:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:
Կազմակերպությունը խորհուրդ է տալիս թեստավորվել և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական օգնության:
«Շարունակեք օգտագործել դիմակներ, օդափոխեք տարածքը և պահպանեք անհրաժեշտ հեռավորություն։ Համոզվեք, որ դուք և ձեր սիրելիները պատվաստված եք COVID-19-ի և գրիպի դեմ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:
Կարծիքներ