Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը. Էրդողանը՝ Զելենսկուն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են գլոբալ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Էրդողանը Զելենսկու հետ զրույցում նշել է, որ մեծ ջանքեր է գործադրում արյունահեղությունը դադարեցնելու և Ուկրաինայում և պաղեստինյան հողերում խաղաղություն հաստատելու համար։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը և խաղաղ բանակցություններ վարել Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար։ Թուրքիայի ղեկավարը ընդգծել է հացահատիկային միջանցքի վերսկսման կարևորությունը և նշել, որ այդ նպատակով շարունակում է դիվանագիտական շփումները։
Էրդողանն ասել է, որ պետք է շուտափույթ հրադադարի հասնել, և Ուկրաինայում խաղաղության հասնելու դռները կբացվեն։
Կարծիքներ