Մակրոնը մտադիր է մոտ ապագայում Պուտինի հետ քննարկել իրավիճակն Ուկրաինայում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ծրագրում է մոտ ապագայում կրկին զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Ես ակնկալում եմ նոր զրույց նախագահ Պուտինի հետ առաջիկա 48-72 ժամվա ընթացքում»,- ուրբաթ օրը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո ասել է Մակրոնը։ Նա մանրամասնել է, որ զրույցի թեմաներից մեկը լինելու է Մարիուպոլում հումանիտար գործողությունը։
Կարծիքներ