Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում․ Fars

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի պաշտոնական նստավայրի տարածքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թեհրանի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվածներում գործել են հակաօդային պաշտպանության համակարգեր։
Գործակալության տվյալներով՝ հարվածները տեղի են ունեցել Խամենեիի նստավայրի և Պաստերի հրապարակի հարակից տարածքում գտնվող Իրանի նախագահի գրասենյակի շրջանում։
Պաշտոնական հաստատումներ այս տվյալների վերաբերյալ դեռ չեն հրապարակվել։
Կարծիքներ